slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Վրոցլավի միջազգային գիտաժողովին ներկայացվել են Շվեյցարիայի ձեռագրաբանների և Բյուրոյի փորձագետների համատեղ գիտական հետազոտության արդյունքները

News_Image

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Մանուկ Համբարձումյանը հունիսի 6-7-ը տեսակապի միջոցով մասնակցել են Վրոցլավի համալսարանի (Լեհաստան) կազմակերպած ձեռագրաբանական փորձաքննություններին նվիրված միջազգային սիմպոզիումին:
Համաժողովին մասնակցում էին ձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննությունների բնագավառների առաջատար փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Լեհաստանից, Մալազիայից, Լիտվայից, Լիբանանից, Արգենտինայից, Ռումինիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Սիմպոզիումի շրջանակներում քննարկվել են ձեռագրաբանության և հոգեբանական փորձաքննությունների ոլորտներին առնչվող արդի հիմնախնդիրները, այդ թվում՝ գրաֆոլոգիայի, ձեռագրի միջոցով անձի հոգեբանական բնութագրերի, ձեռագրերի վերլուծության, անհատական գրաֆիկական գծագրի համեմատական տարրերի որակի գնահատման, հին փաստաթղթերի հետազոտման ժամանակակից մեթոդների, գրաֆոլոգիական և քրեաբանական ասպեկտների համեմատությանն առնչվող հարցեր:
Սիմպոզիումի շրջանակներում ներկայացվել է Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետազոտական ծրագրերի ղեկավար, տեխ.գ.թ. Յուրի Չեռնովի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի և Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Մանուկ Համբարձումյանի հեղինակած՝ «Համալիր փորձաքննության իրականացումը դատահոգեբանական փորձաքննության ոլորտում՝ ձեռագիր փաստաթղթերի վերլուծության կիրառմամբ» թեմայով համատեղ զեկույցը:
Հիշյալ զեկույցը, որն ունի տվյալ փորձագիտական բնագավառի համար գիտագործնական կարևոր նշանակություն, կհրապարակվի Վրոցլավի համալսարանի գիտական ամսագրում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր, որի հիման վրա ներկայում հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ են իրականացնում:

07 June 2024